четверг, 11 января 2018 г.

Վրացահայ բարերար Ալեքսանդր Մանթաշև

Հունվարյան ճամբարի չորրորդ օրը վրացերենի խմբի սովորողներով ընկեր Ռինայի հետ գնացինք սահադաշտ սահելու: Սահելուց անմիջապես հետո քայլեցինք դեպի Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը:
մեր խումբը ուսումնասիրում է վրացահայ բարերար Ալեքսանդր Մանթաշևր կյանքն ու գործունեությունը:
Հուշարձանը գտնվում է Աբովյան փողոցի վրա: Ալեքսանդր Մանթաշյանցը հայ նշանավոր գործարար ու բարեգործ է։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։ Հուշարձանի մոտ մեր սիրելի ընկեր Ռինան հետաքրքիր տեղեկություներ պատմեց հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի մասին, այնտեղ լուսանկարվեցինք և տպավորված վերադարձանք տուն:

Комментариев нет:

Отправить комментарий