Կար-չկար մի անասնապահ կար: Իմաստունից նա սովորել էր հասկանալ կենդանիների լեզուն և քիչ-քիչ սկսել ականջ դնել նրանց խոսակցություններին:  Մի անգամ մարդը լսում է , թե ինչպես է աքլորը  շանն ասում, որ ձին շուտով սատկելու է:Որպեսզի վնասներ չկրի, մարդը նախօրոք վաճառում է իր ձին:
Որոշ ժամանակ անց, ականջ դնելով աքլորի ու շան խոսակցությանը և իմանալով, որ շուտով սատկելու է նաև իր ջորին, մարդը նրան էլ է վաճառում: Նա շատ գոհ էր և կարծում էր,որ  իմացությունը  մարդուն կյանքում օգնում է:                                               
Բայց ահա մի օր էլ աքլորը շանն ասում է, որ  շուտով մեռնելու է  իրենց տերը: Խուճապահար մարդն շտապում է իմաստունի մոտ՝ խորհրդի: Իմաստունը նրան ասում է.                                                                                                                         
— Հիմա դու կարող ես ինքդ քե՛զ նախապես վաճառել:                                                      
Իսկապես,  իմացությունը,  որը կարող  է օգնել հասկանալու  շրջապատի ինքնությունը , անօգուտ է, երբ գալիս է մարդու՝ իր իսկ մասին մեծապես մտահոգվելու պահը: