Առաջին բուժօգնութուն

Կոտրվածք , ոսկրի անատոմիական ամբողջականության խախտում։ Տարբերում են բաց և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճեղքվածք), բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ։ Վերջինը լինում է վնասվածքային և ախտաբանական։ Ըստ վնասվածքի գծի տարբերում են միջաձիգ, թեք, երկայնակի և պտուտակաձև կոտրվածքներ։ Առաջանում են ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։ Կոտրվածքի ժամանակ հաճախ վնասված ոսկրի բեկորները տեղաշարժվում են։ Երբեմն լինում է նաև քրոնիկական կոտրվածքներ, որը հետևանք է ոսկրի ոչ մեծ, բայց երկարատև ծանրաբեռնվածության։



1.միջագիծ, 2.ներմխված, 3.պտուտակաձև, 4.բեկորային, 5.պոկված, 6.ենթավերնոսկրային (բոլոր կոտրվածքների մոտ կեսը) և ստորին (բոլոր կոտրվածքների մոտ քառորդը) վերջույթներում, տղամարդկանցը՝ 3-4 անգամ ավելի հաճախ, քան կանանցը։
Կոտրվածքի ախտանշաններն են. Կոտրվածքի հատվածում ուժեղ ցավ, ախտաբանական շարժունություն, ձևափոխություն և վերջույթի գործունեության խանգարում։ Կոտրվածքի տեղակայումը, բեկորների տեղաշարժի տեսակը և բուժման եղանակի ընտրությունը որոշելու համար անհրաժեշտ է ռենտգենախտորոշում։ Կոտրվածքի ժամանակ ոսկրային հյուսվածքի և ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասման հետևանքով առաջանում է ներքին կամ արտաքին արյունահոսություն։ Խոշոր ոսկրերի բազմակի կամ ծանր բաց կոտրվածքի դեպքում կարող է զարգանալ շոկ։
Խոշոր անոթների ու նյարդերի վնասում, կոտրվածքի հատվածում հյուսվածքների թարախակալում, ոսկրի ամբողջականության վերականգնման բացակայություն՝ կեղծ հոդի առաջացմամբ։
Փակ կոտրվածք
Ախտանշանները
  • Ցավ
  • Կոտրված տեղում դեֆորմացիա՝ տձևացում
  • Խշխշոց կոտրված հատվածների միջև
  • Վերջույթների շարժման պասիվություն
  • Ազդոսկրի կոտրվածքի ժամանակ տուժածը չի կարող ոտքը բարձրացնել։
Առաջին բուժօգնություն փակ կոտրվածքի ժամանակ
  • Տուժածին անշարժացրեք։
  • Ուսի և ազդրի ոսկրների կոտրվածքի դեպքում պետք է ֆիքսել ոչ պակաս, քան երեք հոդ։
  • Տեղադրեք բեկակալն այնպես, որ վնասված տարածությունը ֆիքսվի երկու հարևան հոդերի միջև (կոտրվածքի վերևից ու ներքևից),
  • Բեկակալն ավելի լավ է արտաքինից տեղադրեք հագուստի վրա և նրան վերջույթի տեսք տաք (մետաղալարե բեկակալ);
  • Չփորձեք կոտրվածքը ֆիքսել շուրջը փաթաթելով։
  • Դաշտային պայմաններում կարող եք տախտակ օգտագործել, ծառի ճյուղ, գոտի, պարան և այլ հանպատրաստից միջոցներ։
  • Ծայրահեղ դեպքում վնասված ոտքը ֆիքսեք առողջ ոտքի վրա, իսկ վերին վերջավորությունը՝ մարմնին՝փաթաթելով։
Եթե կոտրված ոսկրի մի մասը վնասում է մաշկը, կոտրվածքը դառնում է բաց։ Հրազենային զենքով հասցված կոտրվածքի ժամանակ զուգահեռաբար վնասվում են նաև արյունատար անոթներն ու նյարդերը, կոտրվածքը մանրատված է։
Առաջին բուժօգնությունը բաց կոտրվածքի ժամանակ
  • Մերկացնե՛լ վերջույթը, կտրե՛լ հագուստը։
  • Արյունահոսությունը դադարեցնե՛լ ճնշող վիրակապով, զարկերակային արյունահոսության դեպքում լարան դնե՛լ,
  • Վերքի վրա ստերիլ անձեռոցիկ դնե՛լ։
  • Անշարժացնե՛լ վերջավորությունը։
  • Ցնցումային նոպայի նախապահպանության նպատակով տուժածին ցավազրկող տվե՛ք, եթե ունեք։
  • Շտապ տեղափոխեք հիվանդանոց։
Առաջին բուժօգնությունը պարանոցի և ողնաշարի վնասվածքի դեպքում
Պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի կամ դրա կասկածի դեպքում
  • Չի՛ կարելի շարժել տուժածի գլուխը կամ պարանոցը։
  • Ֆիքսե՛ք տուժածի գլուխը և պարանոցին հատուկ օձիք կապե՛ք։
  • Եթե չունեք պարանոցի օձիք, ապա դիմե՛ք այլ հնարամտությունների։ Օրինակ՝ մառլայի մեջ փաթաթված հաստ բամբակյա օձիք։
  • Պարանոցի և ողնաշարի վնասվածքի կամ նման կասկածի դեպքում տուժածի տեղափոխումը կազմակերպե՛ք հատուկ ասպարով, փայտե կամ նրբատախտակի
մակերևույթի վրա։ Այդ նպատակով կարելի է օգտագործել նաև շինության դուռը։
Առաջին բուժօգնությունը կոնքի ոսկորների կոտրվածքի ժամանակ
Կոնքի ոսկրների կոտրվածքի կամ նման կասկած ունենալու ժամանակ.
  • Տուժածի մեջքի տակ փայտե դրե՛ք վահան կամ որևէ այլ հանպատրաստից միջոց։
  • Պառկեցրե՛ք գորտի դիրքով։
  • Ոտքերը ծալե՛ք ծնկի հոդով և դիրքը փոխե՛ք կողքի։
  • Կրունկները միասին ֆիքսե՛ք։
  • Ծնկների տակ բարձ կամ շոր դրե՛ք։
  • Շտապ տեղափոխե՛ք հիվանդանոց։

Комментариев нет:

Отправить комментарий