Հայոց պատմություն



Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիայի հայկական թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, ֆր.՝ Le Royaume arménien de Cilicie, հուն․՝ Αρμένικο Βασίλειο της Κιλικίας), հայտնի է նաև որպես Կիլիկյան ՀայաստանՓոքր Հայք կամ ուղղակի Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն: Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։
Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով՝ Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»:
Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիներիշառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը: Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործիթագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Աարքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։
Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն:


Հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը Կիլիկյան Հայաստանի համար

Հայ-մոնղոլական դաշինք, կնքվել է Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի և մեծ խան Մանգուի (Մունքե) միջև, մոնղոլների տերության կենտրոն Ղարաղորում (Կարակորում) քաղաքում 1254 թ-ին։ Մոնղոլական կողմը երաշխավորել է Կիլիկյան Հայաստանի անկախությունն ու սահմանների անխախտությունը, պարտավորվել Կիլիկյան Հայաստանին օգնել Իկոնիայի և Եգիպտոսի սուլթանությունների դեմ պայքարում, Կիլիկիային միացնել օտարների զավթած մերձակա հայկական հողերը, չափավորել մայր Հայաստանից գանձվող հարկերը, հայերին ազատ առևտրի իրավունք արտոնել մոնղոլական տերության մեջ։ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին՝ Հյուսիսային Միջագետք, Ասորիք ու Պաղեստին արշավելու ժամանակ։ Հայ-մոնղոլական դաշինքը սկզբնական շրջանում դրական նշանակություն է ունեցել իսլամադավան իշխանությունների դեմ Կիլիկյան Հայաստանի պայքարում, ամրապնդել է նրա միջազգային դիրքը, նպաստել երկրի տնտեսական վերելքին։ Սակայն XIII դարի վերջին (հատկապես մոնղոլների իսլամ ընդունելուց հետո) հայ-մոնղոլական դաշինքը կորցրել է իր նախկին նշանակությունը, իսկ 1307-ին, երբ մոնղոլները դավադրաբար սպանել են Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Դ-ին և նրա 40 իշխաններին, հայ-մոնղոլական դաշինքը փաստորեն դադարել է գոյություն ունենալ։



Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները Հայաստանում

Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։
Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից: Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։
12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյաններիհիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։ Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն: Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։



Անին որպես մայրաքաղաք



9-րդ դարի վերջին Արմինիա կուսակալությունում հայ իշխանների քաղաքական դիրքերը ամրապնդվեցին։ Բագրատունիների, Արծրունիների ու Սյունիների երկարատև պայքարն ավարտվեց արաբների պարտությամբ։ Դվինի ամիրան իր դիրքերը վերջնականապես զիջեց հայոց իշխանին, որի պաշտոնը ավելի քանի մեկ դար ժառանգվում էր Բագրատունիների կողմից։ 850-855 թվականների ապստամբության ղեկավար Աշոտ Մեծ Բագրատունին դարձավ Հայաստանի չթագադրված թագավորը, ում գերագահությանն էին ենթարկվում ոչ միայն Սյունիներն ու Արծրունիները, այլև վրաց Բագրատունիները։
Բագրատունիների տնտեսական կենտրոններն էին Տարոնը և Շիրակը, որոնք ձեռք էին բերվել Մամիկոնյաններից ու Կամսարականներից։ Տարոնում առաջացել էր Բագրատունիների ինքնուրույն իշխանություն, իսկ վրաց Բագրատունիների կենտրոնն էր դարձել Տայքը։ Ուստի Բագրատունիներն իրենց 4 մայրաքաղաքները կառուցել են Շիրակում ու նրա շրջակայքում։
885 թվականին հիմնադրված Բագրատունիների թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը, որը գտնվում էր Արարատյան դաշտում, շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն։ Բագարան և Շիրակավան քաղաքները հարմար չէին համահայկական պետության կենտրոն լինելու տեսանկյունից, քանի որ լավ ռազմավարական դիրք չունեին։ Աբաս Շահնշահի թագավորանիստ Կարս քաղաքը նույնպես հարմար չէր՝ մայրաքաղաք լինելու համար։
Շիրակում Անի ամրոցի շուրջ գոյացող նոր քաղաքը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ 963 թվականին հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածը (953-977) Կարսում ստեղծում է նոր թագավորություն, որի ղեկավար է նշանակում եղբորը։ 964 թվականին նա ամրոցից հյուսիս՝ հրվանդանի նեղ մասում, կառուցեց «Աշոտաշեն» պարիսպները։
Զարգացած միջնադարում մետաքսի ճանապարհը, որը արևելքի երկրներ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական խալիֆայությունը կապում էր Բյուզանդական կայսրության հետ, անցնում էր հայոց թագավորության տարածքով։ Դվին-Տրապիզոն հատվածի վրա ընկած Անին դառնում է աշխույժ բազմամարդ քաղաք։ Դվինից և այլ վայրերից Անի եկան բազմաթիվ արհեստավորներ և առևտրականներ ու մշտական բնակություն հաստատեցին։ Քաղաքի արագ աճը Սմբատ Բ Տիեզերակալին (977-990) ստիպեց 989 թվականին կառուցել երկրորդ՝«Սմբատաշեն» պարիսպը։ Այն անցնում էր Ծաղկոցաձոր և Իգնաձոր գետերի եզրերով և միացել Գայլաձորին, ապա, շարունակվելով Ախուրյանի կիրճի եզերքով, շրջափակել է «Նոր քաղաքը»։
Անիում պալատներ ու ապարանքներ կառուցեցին իշխանական տներից շատերը, հատկապես՝ պաշտոնատեր բարձրաստիճան անձինք։ Կառուցվեցին վաճառատներ, գործատներ, շուկաներ, իջևանատներ, խանութների և արհեստանոցների շարքեր։ Քաղաքի բնակչության մի մասն ապրում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի քարայրերում, որտեղ կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, կրպակներ։ Անին մեծ զարգացում ապրեց Գագիկ Ա-ի թագավորության (990-1020) տարիներին։ Այս շրջանում քաղաքացիական և հասարակական մեծ թվով շենքերի հետ մեկտեղ կառուցվեցին Անիի Մայր տաճարը, Գագկաշեն զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցիները և այլն։
Անին առևտրական կապերի մեջ էր Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի հետ։ Չինաստանից ներմուծվում էին ճենապակե իրեր, մետաքս, Միջագետքից և Պարսկաստանից՝ հախճապակե իրեր, Բյուզանդիայից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակյա իրեր։ Հայաստանից խալիֆայաթյան տարբեր երկրներ և Բյուզանդիա արտահանվող առարկաների մեջ մեծ տոկոս էր կազմում Անիի արհեստավորների մանածագործական արտադրանքը, խեցեղենը, պղնձե իրերը, հայկական գորգերը, ոսկե ու արծաթե զարդերը։ 11-րդ դարում Անին մեծ, սոցիալական բարդ կազմ, առևտրական ու արհեստավորական համքարություններ ունեցող քաղաք էր։
992 թվականին Անի է տեղափոխվում հայոց կաթողիկոսարանը։ Դեռ 961 թվականին Աշոտ Գ Ողորմածը քաղաքական և հոգևոր մեկ կենտրոն ունենալու մտադրությամբ Աղթամարից Անի է հրավիրել Անանիա Ա Մոկացիկաթողիկոսին, ով եկել է Շիրակ, բայց հաստատվել Անիի մերձակա Արգինայում։ Խաչիկ Ա Արշարունուց հետո՝ Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի ժամանակ, կրկին դրվել է կաթողիկոսական աթոռը Անի փոխադրելու հարցը, և սկսվել քաղաքի մեծ Կաթողիկեի՝ Մայր տաճարի շինարարությունը (մինչ այդ Աշոտ Գ Ողորմածը կաթողիկոսարանի համար կառուցել էր եկեղեցի, որն աղբյուրներում հիշատակվում է որպես «զփոքր Կաթողիկէն Անւոյ»)։
992 թվականին կաթողիկոս ձեռնադրված Սարգիս Ա Սևանցին վերջնականապես թողել է Արգինան ու հաստատվել Անիում։ Գագիկ Ա Բագրատունին և նրա կինը՝ Կատրանիդեն ստանձնել են կաթողիկեի կառուցումը, որն ավարտվել է 1001 թվականին։ Կաթողիկոսը նրա հարևանությամբ հիմնել է սուրբ Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։
Գագիկ Ա-ի մահից հետո Բագրատունյաց պետությունը թուլացավ ներքին երկպառակությունների պատճառով։ Պայքարը գահի համար սրվեց նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատ թագավորի և նրա եղբայր Աշոտ Քաջի միջև։ Թագավորը, երկյուղելով Տայքի 1022-23 թվականների ապստամբությունը ճնշած բյուգանդական բանակի ներխուժումից, Անին իր մերձակայքով կտակեց Բյուզանդիային։ Հովհաննես-Ամբատի և Աշոտ Դ-ի մահից հետո Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը իրենց համախոհներով աշխատեցին ի կատար ածել Անիի հանձնման կտակը, սակայն հանդիպեցին ազնվականների մի մասի և քաղաքի բնակչության դիմադրությանը։ Պետականությունը պահպանելու նպատակով, սպարապետ Վահրամ Պահլավունու առաջարկությամբ, 1042 թվականի վերջին թագավոր օծեցին Աշոտ Դ-ի որդի տասնութամյա Գագիկ Բ-ին։
1043-44 թվականներին բյուգանդական զորքերը մի քանի անգամ պաշարեցին Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Անին մնաց անառիկ։ Գագիկ Բ-ն կանչվեց Կոստանդնուպոլիս և գահազրկվեց՝ փոխարենը ստանալով Կապադովկիայի Պիզու քաղաքը (Կալոնպաղատ դղյակ-ամրոցով) և այլ աննշան տիրույթներ։ 1045 թվականին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։

Հայ-արաբական պայմանագիր

Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։
Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայմանագիր կնքել նրանց հետ։

Պայմանագրի կետեր

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝
  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ
Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։
Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։
Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

Հայոց իշխաններ

Նույն 652 թ. կառուցվեց Բանակի տաճարը Տայքում, ապա՝ Սիսավան եկեղեցին Սյունիքում, սուրբ Հռիփսիմեի տաճարը՝ Վաղարշապատում։ Դրանից որոշ ժամանակ առաջ կառուցվել էր Զվարթնոց տաճարը։ Հայ նախարարների գլուխ կանգնած Հայոց իշխանները կառավարում էին նաև Վրաստանը և Աղվանքը։ Պայմանագիրը ավելի հաստատուն դարձավ այն ժամանակ, երբ Մուավիան 661 թ. դարձավ խալիֆ (661-680) և հիմնադրեց առաջին արաբական արքայատոհմը՝ Օմայյանների դինաստիան (661-750)։
Թեոդորոս Ռշտունին մահացավ 654 թ.։ Նրան հաջորդած հայոց իշխանները ընտրվում էին Մամիկոնյանների ու Բագրատունիների ընտանիքներից կամ նրանց հետ բարեկամական հարաբերություններ ունեցող իշխաններից։ Այսպես, մինչև 7-րդ դարի վերջը Հայոց իշխան են եղել 5 նախարարներ՝
  • 654-661 Համազասպ Մամիկոնյան
  • 661-685 Գրիգոր Մամիկոնյան
  • 685-689 Աշոտ Բագրատունի
  • 689-693 Ներսեհ Կամսարական
  • 693-701 Սմբատ Բագրատունի
7-րդ դարի վերջում Արաբական խալիֆայությունը գրեթե վերջնականորեն առավելության հասնելով Բյուզանդական կայսրության նկատմամբ, որոշեց վերջնականապես հաստատվել նաև Հայաստանում։ Արաբական զորքերը խալիֆ Աբդ ալ-Մալիքի եղբայր Մուհամմադ իբն Մրվանի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և հրի ու սրի մատնեցին երկիրը։ Ամրոցները գրավելուց հետո արաբներն ոչնչացնում էին պաշտպաններին, վանքերը թալանվում էին և ավերվում։ Երկարատև պաշարումից հետո նրանք կարողացան տիրանալ նաև Սևանա կղզուն։ Հայաստանը գրավելուց հետո Մուհամմադը շարժվեց դեպի Վրաստան և Աղվանք։ Նա հնազանդեցրեց նաև այդ պետությունները և հպատակեցրեց Արաբական խալիֆայությանը։ Այդ բոլոր շրջանները արաբները միավորեցին մեկ վարչական միավորման մեջ, որը ստացավ Արմինիա անվանումը։

Հայոց դիցարանի աստվածները և նրանց պաշտամունքի կենտրոնները



Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան): Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին:
Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին:
Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:
Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան: Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն:
Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ:
Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ (Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:

Վարդանանց և Վահանանց պատերազմները

Համեմատել Վահանանց և Վարդանանց պատերազմները;
Վարդանանց պատերազմ, փաստեր:
Տարեթվեր. 450-451:
Պատերազմի վայր. Մարզպանական Հայաստան:
Պատերազմող կողմեր. Հայեր, վրացիներ, աղվաններ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի:
Կողմերի զորքերի թվաքանակ. Հայերի, վրացիների և աղվանների 66000 զորքը ընդդեմ 90000 պարսիկ զինվորների:
Հրամանատարներ. Հայկական կողմից՝ Վարդան Մամիկոնյան, Պարսիկներից՝ Մուշկան Նիսալավուրտ:
Պատերազմի պատճառ. Պարսկաստանի ձուլողական քաղաքականություն:
Պատերազմի մասին.
449թ. հոների նկատմամբ հաղթանակից հետո, պարսից արքա Հազկերտ 2-րդը հատուկ հրովարտակ է արձակում, որի համաձայն նրա բոլոր քրիստոնյա հպատակները պիտի կրոնափոխ լինեին և ընդունեին զրադաշտականություն։ Հրովարտակը քննարկելու համար Արտաշատում գումարվում է ժողով Հովսեփ կաթողիկոսի, մարզպան Վասակ Սյունու, հայ իշխանների և հոգևորականների գլխավորությամբ, որտեղ որոշվում է մերժել Հազկերտ Բ-ի պահանջը։
Պարսիկների պահանջը մերջում են նաև Վրաստանում և Աղվանքում։
Մերժումը զայրույթով է ընդունվում պարսկական արքունիքում և հայ, վրացի ու աղվան իշխանները 450թ. կանչվում են Տիզբոն, որտեղ ձերբակալվում են։ Ազատ արձակվելու և Հայաստան վերադառնալու պայման է լինում հավատափոխությունը։ Ժամանակ շահելու և Տիզբոնից ողջ դուրս պրծնելու նպատակով որոշվում է առերես հավատափոխ լինել և հնարավորություն ստանալ վերադառնալ հայրենիք։
Առերես հավատափոխությունից հետո, հայ նախարարներն ազատ են արձակվում և 700 մոգերի ու հսկիչ զորախմբի ուղեկցությամբ վերադառնում Հայաստան։ Նրանք առաջադրանք ունեին մեկ տարում Հայաստանը կրոնափոխ անել, բոլոր եկեղեցիները վերածել ատրուշանների, հիմնել պարսկական դպրոցներ։ Տիզբոնում պատանդ են մնում Գուգարաց Աշուշա Բդեշխի և Վասակ Սյունու որդիները։
450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի է ունենում ապստամբություն Սասանյան Պարսկաստանի դեմ, որը ջանում էր քրիստոնեական Հայաստանում հաստատել իրենց կրոնը՝ զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
450 թվականի ամռանը պարսկական մի զորաբանակ արքունի հազարապետ Միհրներսեհի առաջնորդությամբ մտնում է Փայտակարան։ Մեկ այլ զորաբանակ ` Սեբուխտի հրամանատարությամբ, մտնում է Աղվանք, իսկ այնտեղից էլ` Հայաստան։
Հայկական զորքը բաժանվում է երեք մասի։ Առաջին մասը Ներշապուհ Արծրունու հրամանատարությամբ ուղարկվում է երկրի հարավային սահմանները Ատրպատականի կողմից պաշտպանելու համար։ Զորքի երկրորդ մասը Վասակ Սյունու հրամանատարությամբ մնում է Արտաշատում, իսկ հեծելազորը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ուղղվում է Աղվանքին օգնության։
Պատերազմի ելքը վճռում է մայիսի քսանվեցի առավոտից մեկնարկած Ավարայրի ճակատամարտը: 10:00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկական բանակի թևերի վրա: Սկսված և բավականին երկար տևած համառ հանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12:00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր:
Զգալով պահի վճռական նշանակությունը՝ Հայկական պահեստազորի ու ձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից թագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն: Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը՝ սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի: Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նրանց:
Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ու ձախին` նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանր կորուստներ պատճառել հակառակորդին:
15:00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները:
18:00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց և ամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին՝ երեք ժամվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելով վերջինիս ելման դիրքեր: 21:30-ի մոտակայքում մարտը վերջացավ: Գրեթե անմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյան խորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն և ճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրել ուժերը և սկսել պարտիզանական պայքար:
23:00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ և հեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան:
Հայերը կորցրին մոտ 38.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը: Ընկան նաև 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունի տոհմից, 19 ռազմիկներ Գնթունի տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցի տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունի տոհմից, 3 ռազմիկներ Գնունի տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից:
Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 130.000 զինվոր, որոնց թվում 3.544 ռազմիկներ դավաճաններից:
Հայերս պատերազմի արդյունքները կարող ենք համարել մեր օգտին: Պարսիկները երեք անգամ ավելի շատ զոհ տվեցին, կնքվեց Նվարսակի պայմանագիրը: Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը:
Սակայն պատմիչ Եղիշեն գրել է.
Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին:
Վահանանց պատերազմ. Փաստեր:
Տարեթվեր. 481-484
Պատերազմի վայր. Մարզպանական Հայաստան:
Պատերազմող կողմեր. Հայեր, վրացիներ, աղվաններ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի:
Կողմերի զորքերի թվաքանակ. Տարբեր թվաքանակներ տարբեր ճակատամարտերում:
Հրամանատարներ. Հայկական կողմից՝ Վահան Մամիկոնյան, Պարսիկներից՝ Պերոզ:
Պատերազմի պատճառ. Պարսկաստանի ձուլման քաղաքականություն:
Վահանանց պատերազմի մասին.
481 թվականին պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը։ Վախթանգ թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը։ Գուգարքի բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի հետ։ Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարներըՇիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպան Ատրվշնասպին և ապստամբել։ Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը։ Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական։ Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն։ Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը։ Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը:
Ազատագրական պատերազմը տեւում է մինչեւ 484թ. ամառը, երբ պարսիկները ծանր պարտություն են կրում հեփթաղներից Միջին Ասիայում: Հայաստանում հաջողության չհասնելով՝ պարսկական արքունիքը ստիպված է լինում դադարեցնել ռազմական գործողությունները եւ դուրս բերել իր պարտված բանակը: Դրանով ձեւակերպում է ստանում ազատագրական շարժման հաղթանակի ռազմական կողմը: 484թ. պարսիկները բանակցություններ են սկսում Վահան Մամիկոնյանի հետ, որոնք ռազմական փաստացի հաղթանակին ավելացնելու էին նաեւ դիվանագիտականը: Սպարապետի ձեռք բերած հեղինակության մասին է վկայում, որ պարսիկները համաձայնվում են բավարարել բանակցություններ սկսելու համար պատանդներ տրամադրելու` Վահանի նախապայմանը: Բանակցություններն ավարտվում են Հեր գավառի Նվարսակ գյուղում կնքված պայմանագրով, որի բոլոր կետերն առաջադրել էր Վահան Մամիկոնյանը: Ըստ այդմ, պարսիկները պարտավորվում էին հրաժարվել կրոնափոխության քաղաքականությունից, ճանաչել Հայ եկեղեցին եւ նախարարների ժառանգական իրավունքը, չմիջամտել Հայաստանի ներքին գործերին եւ այլն: Պարսից արքունիքը ճանաչում է Վահան Մամիկոնյանին որպես սպարապետ եւ մարզպան: Վահան Մամիկոնյանը դառնում է Արեւելյան Հայաստանի, որպես Տանուտերական իշխանության երկրի, կառավարողը:
Հաղթանակին նպաստած նոր հայեցակարգի վերլուծությունը վկայում է, որ Վահան Մամիկոնյանը գիտակցաբար էր հրաժարվել հակառակորդի հետ ճակատային բախումներից ու ընտրել մարտավարության անկանոն ձեւերը: Վահան Մամիկոնյանը մեծ ուշադրություն է դարձնում նահանջի, հակառակորդի հետ առճակատումից խուսափելու եւ մի շարք այլ խնդիրների նոր մեկնաբանմանը: Կարող ենք արձանագրել, որ մարտին հաջորդող նահանջն ինքնուրույն մարտական գործողության էր վերածվում: Դա եւս նորություն էր մեր ռազմարվեստում: Օրինակ, Երիզայի մոտ պարսկական բանակի ճամբարի վրա գիշերային հարձակումից հետո նահանջող ապստամբներին հետապնդելու ուղարկված զորամասերի հետ տեղի ունեցած մարտն ու հետապնդումից ազատվելու դժվարին մարտական գործողությունը շարունակվում էին երկու օր եւ երեք գիշեր։ Լայն տարածում են ստանում գիշերային մարտերը:
Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ամբողջացրեց ու վերջնական տեսքի բերեց մեծաթիվ հակառակորդի հետ հակամարտության նոր ռազմարվեստից բխող դրույթները եւ կիրառելով՝ ցույց տվեց, որ ստեղծված իրադրությունում դրանք այլընտրանք չունեն: Հատկանշական է, որ մարտավարության հիմնական տարրերի փոփոխումը եւ ստեղծված պայմաններին նրանց հարմարեցումը չէր ընթանում անցյալի փորձի մերժման ճանապարհով: Որքան էլ բեկումնային եւ խոր լինեին փոփոխությունները, միեւնույն է, Վահան Մամիկոնյանի իրականացրած բարեփոխումը հայկական ռազմարվեստի եւ մարտավարության հետեւողական զարգացման արդյունք էր: Ռազմարվեստի զարգացման գործում Վահան Մամիկոնյանի խաղացած դերին գնահատական տալով՝ կարող ենք նշել, որ նրա սպարապետության ընթացքում մեր ռազմարվեստը յուրօրինակ հեղափոխական դարաշրջան մտավ: Վերջնական տեսքի եկավ անկանոն մարտավարությունը, որն առանձին բացառություններով գրեթե մինչեւ 20-րդ դարը տիրապետող էր մեր ռազմարվեստում:

Հայ-արաբական պայմանագիր


Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։
Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայմանագիր կնքել նրանց հետ։

Պայմանագրի կետեր

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝
  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ
Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։
Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։
Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

Հայոց իշխաններ

Նույն 652 թ. կառուցվեց Բանակի տաճարը Տայքում, ապա՝ Սիսավան եկեղեցին Սյունիքում, սուրբ Հռիփսիմեի տաճարը՝ Վաղարշապատում։ Դրանից որոշ ժամանակ առաջ կառուցվել էր Զվարթնոց տաճարը։ Հայ նախարարների գլուխ կանգնած Հայոց իշխանները կառավարում էին նաև Վրաստանը և Աղվանքը։ Պայմանագիրը ավելի հաստատուն դարձավ այն ժամանակ, երբ Մուավիան 661 թ. դարձավ խալիֆ (661-680) և հիմնադրեց առաջին արաբական արքայատոհմը՝ Օմայյանների դինաստիան (661-750)։
Թեոդորոս Ռշտունին մահացավ 654 թ.։ Նրան հաջորդած հայոց իշխանները ընտրվում էին Մամիկոնյանների ու Բագրատունիների ընտանիքներից կամ նրանց հետ բարեկամական հարաբերություններ ունեցող իշխաններից։ Այսպես, մինչև 7-րդ դարի վերջը Հայոց իշխան են եղել 5 նախարարներ՝
  • 654-661 Համազասպ Մամիկոնյան
  • 661-685 Գրիգոր Մամիկոնյան
  • 685-689 Աշոտ Բագրատունի
  • 689-693 Ներսեհ Կամսարական
  • 693-701 Սմբատ Բագրատունի
7-րդ դարի վերջում Արաբական խալիֆայությունը գրեթե վերջնականորեն առավելության հասնելով Բյուզանդական կայսրության նկատմամբ, որոշեց վերջնականապես հաստատվել նաև Հայաստանում։ Արաբական զորքերը խալիֆ Աբդ ալ-Մալիքի եղբայր Մուհամմադ իբն Մրվանի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և հրի ու սրի մատնեցին երկիրը։ Ամրոցները գրավելուց հետո արաբներն ոչնչացնում էին պաշտպաններին, վանքերը թալանվում էին և ավերվում։ Երկարատև պաշարումից հետո նրանք կարողացան տիրանալ նաև Սևանա կղզուն։ Հայաստանը գրավելուց հետո Մուհամմադը շարժվեց դեպի Վրաստան և Աղվանք։ Նա հնազանդեցրեց նաև այդ պետությունները և հպատակեցրեց Արաբական խալիֆայությանը։ Այդ բոլոր շրջանները արաբները միավորեցին մեկ վարչական միավորման մեջ, որը ստացավ Արմինիա անվանումը։

Հելլենիստական մշակույթ

Հելլենիստական մշակույթ, հասկացությունն օգտագործվում է երկու իմաստով. ժամանակագրական՝ հելլենիզմի ժամանակաշրջանի մշակույթը, և տիպաբանական մշակույթ, որն առաջացել է հունական (հելլենական) և տեղական տարրերի փոխազդեցության հետևանքով։ Տիպաբանական իմաստն ընդգրկում է ժամանակագրական և աշխարհագրական ավելի լայն շրջանակներ՝ այդ հասկացության մեջ մտցնելով ամբողջ անտիկ աշխարհի մշակույթը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից (մ. թ. ա.IV դար) մինչև Հռոմեական կայսրության անկումը (մ. թ. V դար)։ Հելլենիստական աշխարհում ձևավորված մշակույթը միակերպ չէր։ Յուրաքանչյուր վայրում այն ձևավորվում էր մշակույթի տեղական, առավել հաստատուն, ավանդական տարրերի և նվաճողների ու վերաբնակների (հույների և ոչ հույների) մշակույթի փոխազդեցությունից։ Համադրության ձևերը պայմանավորված էին որոշակի հանգամանքներով՝ տարբեր էթնիկական խմբերի (բնիկների և եկվորների) թվային հարաբերակցությամբ, նրանց տնտեսական և մշակութային մակարդակով, սոցիալական կազմակերպությամբ, քաղաքական իրադրությամբ և այլն։ Եվ, այնուամենայնիվ, Հելլենիստական մշակույթի տեղական տարբերակներին հատուկ են որոշ ընդհանուր գծեր, որոնք պայմանավորված են մի կողմից՝ ամբողջ հելլենիստական աշխարհում հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացման միանման միտումներով և, մյուս կողմից, այդ համադրության մեջ հունական մշակույթի տարրերի պարտադիր մասնակցությամբ։ Քաղաքների պոլիսային կառուցվածքի զուգորդմամբ՝ հելլենիստական միապետությունների առաջացումը նպաստել է մարդու և հասարակության նոր իրավական հարաբերությունների, սոցիալ-հոգեբանական նոր կերպարի, նրա գաղափարախոսության նոր բովանդակության ստեղծմանը։ Տնտեսական, քաղաքական և սոցիալական հակասությունների սրումը, անընդհատ զինված ընդհարումները, քաղաքային պատկանելության որոշակի զգացումից անցումը կոսմոպոլիտ, ամորֆ մի մեծ աշխարհի պատկանելու զգացման իրենց կնիքն են դրել Հելլենիստական մշակույթի վրա։ Ուժեղացել է կրոնական և խորհրդապաշտական մտածելակերպի ու աշխարհայացքի տեսակարար կշիռը, ընդգծվել պրակտիցիզմի ու ուտիլիտարիզմի ոգին։ Այդ ամենի ազդեցության տակ զարգացել են կիրառական գիտությունները (բժշկությունմեխանիկամաթեմատիկա), և Փաստորեն տեղի է ունեցել բնական գիտությունների նախնական բաժանումը փիլիսոփայությունից։



Գայոս Հուլիոս Կեսար (լատ.՝ Gaius Iulius Caesarմ. թ. ա. 100ՀռոմԻտալիա - մարտ մ. թ. ա. 44ՀռոմԻտալիա և Պոմպեոսի թատրոնՀռոմԻտալիա), հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Կեսարը նաև առաջին հռոմեացի զորավարն էր, որն անցել էր Հռենոս գետը և արշավանք սկսել դեպի Բրիտանիա։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ։ Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։
Այս ձեռքբերումները շնորհեցին նրան հավասարը չունեցող ռազմական ուժ, որը սկսեց սպառնալիք հանդիսանալ նույնիսկ Պոմպեոսի համար, որը վերականգնել էր իր տեղը Սենատում Կրասոսի մահվանից հետո մ.թ.ա. 53 թվականին։ Երբ ավարտվեց Գալլական պատերազմը Սենատ պահանջեց որպեսզի Կեսարը հանձնի իր լեգեոները, ինչը վերջինս հրաժարվեց անել և փոխարենն անցավ Ռուբիկոն գետը, որը սահման էր հանդիսանում Գալլիայի և Իտալիայի համար, սրանով սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմի։ Արդյունքում Կեսարը հաղթեց պատերազմը և կարողացավ ահռելի ազդեցույթուն թողնող դիրք ձեռք բերել իր համար։
Գրել է պատմական, քերականական երկեր, բանաստեղծություններ։ Մ.թ.ա. 47-ին արշավել է Փոքր Ասիա, պարտության մատնել Միհրդատ VI Եվպատորի որդի Փառնակեսին, այնուհետև մասնատել Փոքր Հայքը (փոքր մասը թողել է Գաղատիայի չորրորդապետ և Փոքր Հայքի նախկին թագավոր Դիեոտարոսին, մեծ մասը հանձնել Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսին), Փոքր Ասիայում անցկացրել վարչական փոփոխություններ, առանձնաշնորհումներ ևն, որոնք ամրապնդել են հռոմեական տիրապետությունն արևելքում և ամրացրել սահմանները Մեծ Հայքի ու Պարթևաստանի հետ։ Կյանքի վերջին շրջանում Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով Հայաստանի վրայով արշավելու էր Պարթևաստան։ Հուլիոս Կեսարին դավադրաբար սպանել են (Մարկոս Բրուտոսը) Ծերակույտի նիստում։

Հուլիոս Կեսարի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը՝ «Նոթեր գալլական պատերազմի մասին» (լատ.՝ Commentarii de bello Gallico, 7 հատոր որոնք, պատմում են Գալիայում կայացած պատերազմի մասին) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» (լատ.՝ Commentarii de bello civili, 3 հատոր որոնք, պատմում են Պոմպեոսի դեմ մղված պատերազմի մասին) երկերը, գրել է հռետոր Կիկերոնի դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր և այլն։ Շատ բաներ նրա մասի հայտնի են Կիկերոնի հարապարակախոսություններից և Գայուս Սալյուստիուս Կրիսպոսի պատմական գրվածքներից։ Հետագայում Կեսարի կյանքը գրի են առել նաև Պլուտարքոսը և Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը իրենց «Զուգահեռ կյանքեր» և «Տասներկու Կեսարների Կյանքը» գրքերում։


Պերիկլես
Պերիկլես (հին հունարեն՝ Περικλής, "փառքով շրջապատված", մ.թ.ա. 490 - 429 թթ.), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար։ Նա սերում էր Ալկեմոնյան տոհմից։ Ֆիզիկական արատ չուներ, բայց գլուխը մի քիչ երկարավուն էր և անսովոր մեծ։ Այս պատճառով էլ բոլոր արձաններում նա պատկերված է սաղավարտով։ Աղբյուրների վկայությամբ Պերիկլեսի երաժշտության ուսուցիչը Դամոնն էր, մինչդեռ Արիստոտելը նշում է, որ նրա ուսուցիչը եղել է Պիթոկլիդեսը։ Իսկ Դամոնը հետագայում դարձավ Պերիկլեսի անձնական խորհրդականը։ Սակայն Պերիկլեսի ամենամտերիմ ու վստահելի օգնականը, որը նրա վրա թողել է չափազանց մեծ ազդեցություն, Անարսագորասն էր, որին ժամանակակիցներն անվանում էին «ուղեղ», քանի որ նա բացառիկ բազմակողմանի զարգացած անձնավորությունն էր։ Լինելով հարուստ ու անվանի տոհմի անդամ՝ այդուհանդերձ Պերիկլեսը խուսափում էր զբաղվել քաղաքականությամ՝ վախենալով օստրակիզմից։ Սակայն արդեն այդ ժամանակ, երբ Թեմիստոկլեսը վտարանդիության մեջ էր, իսկ Կիմոնը Հելլադայից դուրս հիմնականում ռազմարշավների էր, Պերիկլեսը եռանդուն կերպով սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը։ Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը։ Պերիկլեսը անցավ դեմոսի ու չքավորների կողմը՝ չնայած իր ոչ դեմոկրատական մոտեցումններին։ Անցնելով դեմոսի կողմը՝ Պերիկլեսը այդպիսով հույս ուներ ամուր հենարան ստեղծել իր համար արիստոկրատիայի գլուխ կանգնած Կիմոնի դեմ պայքարում։ Մ. թ. ա. 443 թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս՝ հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ մինչև իր մահը մ. թ. ա. 429 թ.։ Անցնելով պետության գլուխ՝ իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ՝ ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը։
Պերիկլեսի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր աթենական ծովային տերության ընդլայնման ու ամրապնդման նպատակը։ Նա անձամբ ղեկավարել է մի շարք ռազմական արշավանքներ՝ ճնշելով Աթենքի ազդեցության ոլորտից դուրս գալու առանձին քաղաքների փորձերը։

Նրա կառավարմամբ նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին Պելոպոնեսյան պատերազմի մեկնարկով։


 Կլիսթենես
Կլիսթենես (Κλεισθένης, ծն. և մահ. թթ. անհայտ), մ.թ.ա VI դարի օրենսդիր Աթենքում։ Գլխավորել է Պիսիստրատյանների բռնապետության դեմ շարժումը և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510-ին տապալել այն։ Մ.թ.ա 509-ից անցկացրել է դեմոկրատական բարեփոխումներ, որոնք վերացրել են տոհմային կարգի վերջին մնացորդներն Աթենքում։ Տոհմային 4 ֆիլայի փոխարեն ստեղծել է 10 նոր ֆիլա՝ տերիտորիալ սկզբունքով, որի հետևանքով զգալիորեն թուլացել է տոհմական ավագանու ազդեցությունը։ Վարչական, տնտեսական, պաշտամունքային և քաղաքական սկզբնական միավորներ են դարձել դեմերը՝ գյուղական շրջանները։ Ստեղծվել է 10 ստրատեգոսից կազմված կոլեգիա, որը գլխավորել է աթենական զորքը։ Դեմոկրատիայի հակառակորդների և բռնապետություն հաստատելու փորձերի դեմ պայքարելու համար մտցրել է օստրակիսմոս։ Կլիսթենեսի բարեփոխումներն ամրապնդել են աթենական դեմոսի հաղթանակը տոհմական արիստոկրատիայի նկատմամբ։

Արշակունիների թագավորություն
Արշակունիների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արշակունիների դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 4 դար՝ 52 / 66 - 428: Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Արտաշես Գ-ի գահակալման տարիներին), առավելագույնը՝ 320 000 քառ. կմ՝ Տրդատ Մեծի օրոք։
Մայրաքաղաքը ի սկզբանե Արտաշատ քաղաքն էր, որ կառուցել էր Արտաշես Բարեպաշտը մ.թ.ա. 185 թվականին։ Ապա Վաղարշ Ա-ն (117-140) կառուցել է Վաղարշապատ, իսկ Խոսրով Գ Կոտակը (330-338)՝ Դվին մայրաքաղաքները։
և զոմանս ի յայլ աշխարհս գրաւեալև լինի թիւ մարտիկ արանց որ ընդ ազգաւք՝ Ձւ-ից հազարաց, թող զսպասաւորս դռանն արքունի՝ որ է Ոստանդ, որք ի պատերազմ ելանէին ընդ արքայի. և Մարդպետական, որ է ներքինի պահապան ի վերայ թագուհւոյն և գանձուցն: Եվ ընդ ամենայնն թիւ զաւրացն Հայոց՝ որ է հարիւր և քսան հազարաց
- ձեռագիր

Արևելյան դուռն
Հարավային դուռն
1.     Բդեշխ Գուգարաց – 4500
2.     Կամսարական – 600
3.     Կասպեցի – 3000
4.     Ուտեացի – 1000
5.     Ծավդեացի – 1000
6.     Տայեցի – 600
7.     Մամիկոնյան – 1000
8.     Վանանդացի – 1000
9.     Գարդմանեցի – 1000
10. Որդունի – 700
11. Առվելեանք (Առաոելեան) – 500
12. Աշոցեան – 500
13. Դիմաքսյան – 300
14. Գնթունի – 300
15. Բոխաեցի – 300
16. Գաբեղեան – 300
17. Աբեղեան – 300
18. Հավնունի – 300
19. Սահառունի – 300
20. Ձիւնական – 300
21. Աշխադարեան – 100
22. Վարազարտիկեան – 100
Հարավային դուռն
Արևմտյան դուռն
1.     Անգեղ տուն – 3400
2.     Բդեշխ Աղձնեաց – 4000
3.     Բզնունական (Բզնունի) – 3000
4.     Մանավազեան – 1000
5.     Բագրատունի – 1500
6.     Խոռխոռունի – 1000
7.     Ծոփացի – 1000
8.     Վահունի – 1000
9.     Ապահունի – 1000
10. Գնունի – 500
11. Բասենացի – 600
12. Խալունի – 300
13. Ընծակի – 4000
14. Մանդակունի – 300
15. Սլկունի – 300
16. Վարաժնունի – 300
17. Այծենական – 100
18. Առւենեան – 300
19. Վարժնունեան – 100
20. Սպանդունի – 300
21. Ռոփսեան – 100
Արևմտեան դուռն
Հյուսիսային դուռն
1.     Կադմեացի – 13200
2.     Կորդւացի – 1000
3.     Արծրունի – 1000
4.     Ռշտունի – 1000
5.     Մոկացի – 1000
6.     Ողթնեցի – 500
7.     Անձևացի – 500
8.     Հարուժեան – 100
9.     Տրպատունի – 100
10. Մեհնունի – 100
11. Ակեացի – 300
12. Զարեհաոանեան – 300
13. Երանթունի – 300
14. Համաստունեան – 100
15. Արտաշեսեան – 300
16. Սագրատունի – 100
17. Աբրահամեան – 100
18. Տրունի – 300
19. Բուժունի – 200
20. Քաջբերունի – 100
21. Բոգունի – 100
22. Մուրացան – 300
Հյուսիսային դուռն
Արևելեան դուռն

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովըհարավում՝ Միջագետքիդաշտավայրը։

Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1 500 - 1 800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 - 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ)։

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները[Ն 1] , որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական ՀանրապետությանըԱդրբեջանի տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը (Նախիջևան), Վրաստանում՝ Ջավախքը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։

Տուրուբերան

Տուրուբերան, գրաբարում նաև՝ ՏաւրուբերանԿողմն ՏարաւնոյՏարօնոյ աշխարհՏաւրոյ բերանՄեծ Հայքիչորրորդ նահանգը։ Արևմուտքից սահմանակից էր Ծոփք և Բարձր Հայք, հյուսիսից՝ Այրարատ, արևելքից՝ Վասպուրական, հարավից՝ Մոկք և Աղձնիք նահանգներին։

Տուրուբերանի բնական սահմաններն արևմուտքում կազմում էին Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի արևելյան հատվածից սկսվող և դեպի հարավ տարածվող Սերոկի լեռները, հյուսիսում՝ Հայկական Պար և Շարիանի լեռնաշղթաները, արևելքում՝ Վանա լիճը և Բերկրի ու Պատնոց գետերիջրբաժան լեռները, հարավում՝ Հայկական Տավրոսը։ Ընդգրկել է հիմնականում Արածանու վերին և միջին, ինչպես նաև Արաքսի վերին հոսանքների ավազանը (25, 008 կմ2


Պատմություն 
 ՏուրուբերանըՍելևկյանների տիրապետության վերջին շրջանում մտել է Մեծ Հայքի սատրապության մեջ, այնուհետև եղել է Մեծ Հայքի թագավորության կենտրոնական նահանգներից։ Տուրուբերանի Տարոն, Հարք և Ապահունիք գավառներով է անցել «Արքունի պողոտան»։ Հետագայում նշանավոր էին նաև Տուրուբերանով անցնող Կարին(Թեոդոսուպուլիս) – Մանազկերտ – Խլաթ – Բաղեշ(Բիթլիս) – Մծբին, ինչպես նաև Արտաշատ – Մանազկերտ – Տիգրանակերտ ճանապարհները։ Քաղաքներից նշանավոր էին Մանազկերտը, Արճեշը, Արծկեն, Խլաթը, Մուշը, Խնուսը և այլն։
Տուրուբերանի տարբեր գավառներում հնում իշխել են Սլկունիները, Մամիկոնյանները, Մանդակունիները, Ապահունիները, Ձյունականները, Բզնունիները, Գնունիները, Խորխոռունիները և այլ նախարարական տոհմեր։ Հայաստանի առաջին բաժանմամբ (387) Տուրուբերանն անցել է Սասանյան Պարսկաստանի, իսկ 591-ի վերաբաժանմամբ՝ Բյուզանդական կայսրությանազդեցության ներքո։ Բյուզանդիայի Մավրիկիոս կայսեր (582-602) վարչական փոփոխություններից հետո առաջացած «Ներքսագույն Հայքի» (Armenia inferior, Այրարատ), Չորրորդ Հայքի և Աղձնիքի (Mesopotamia) միջև գտնվող Տուրուբերանի տարածքը կոչվել է «Մեծ Հայք»։
VII դարում ասպատակել են արաբական նվաճողները։ VIII-IX դարերում Տուրուբերանի տարածքում հաստատվել են արաբական ցեղեր։ Վերացվել է Աղբիանոսյան տան իշխանությունը Հարքում և Բզնունիքում, Խլաթը և Մանազկերտը դարձել են արաբական ամիրաների նստավայր։ Վերացել է Ապահունյաց տոհմը, իսկ Գնունիներն անցել են Տայք։
Կայսիկների արաբական ամիրայությունը, որ սկզբում ընդգրկել է Մանազկերտ քաղաքը և շրջակայքը, հետզհետե ծավալվել է և X դարում տարածվել Ծաղկանց լեռների արևմտյան լանջերից մինչև Հաշտյանքի (Ճապաղջուր) արևմտյան սահմանը, Կարինի (Թեոդոսուպոլիս) մերձակայքից մինչև Տարոնի հյուսիսային սահմանը։ IX դարում Տուրուբերանը վարչաքաղաքական տեսակետից բաժանվել է երեք մասի՝ Տարոնի իշխանություն (հայ Բագրատունիների սեփականությունը), Կայսիկների ամիրայության (Բագրատունիների թագավորության վասալը) և Խութ (Սասունի իշխանության կազմում)։ Բյուզանդական կայսրությունը X դ. երկրորդ կեսին զավթել է Տուրուբերանը (բացառությամբ Խութի)։
1064–ին Տուրուբերանը զավթել են սելջուկ թուրքերը, և մինչև XIII դարի սկիզբն այն եղել է սելջուկյան Շահարմենների սուլթանության կազմում։ XIII դարի սկզբին հայ–վրացական միացյալ ուժերը Զաքարյաններիգլխավորությամբ ազատագրել են Տուրուբերանի հյուսիսային գավառները, Մանազկերտ և Արճեշ քաղաքները։ XIII-XIV դարերում Տուրուբերանը ասպատակել են թաթար–մոնղոլական և թուրքական հրոսակ ցեղերը։ 1555–ին և 1639–ին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տուրուբերանը զավթել է Օսմանյան սուլթանությունը։ XV-XVI դարերի թուրք–պարսկական պատերազմների ժամանակաշրջանում Տուրուբերանը բազմիցս կողոպտվել, ավերվել և ամայացել է։ Չնայած այդ ամենին, ընդհուպ մինչև Հայոց Ցեղասպանությունը, Տուրուբերանի հիմնական բնակիչները եղել են հայերը։ XX դարի սկզբին Տուրուբերանի տարածքը մտել է հիմնականում Բիթլիսի և Էրզրումիվիլայեթների մեջ։



Արգիշտի Ա








Արգիշտի Ա (ծննդյան թվականն անհայտ – մոտ մ.թ.ա. 764), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարեվմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են, 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։

Երվանդունիներ







Երվանդունիներ՝ թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 570–մ.թ. 72 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։
Երվանդ Ա-ն հայոց առաջին թագավոր Պարույրիազգականներից էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանիմայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Կորճայք


ԿորճայքՄեծ Հայքի վեցերորդ նահանգը, Արևելյան Խաբուր և Մեծ Զավ գետերի վերին հոսանքների շրջանում։ Արևելքից ձգվում էր մինչև Զագրոսի լեռնաշղթան, արևմուտքից՝ Տիգրիս գետը։ Հարավից սահմանակից էր Ադիբենեին(Ասորեստան), արևմուտքից՝ Հայոց Միջագետք, հյուսիս–արևմուտքից՝ Աղձնիք, հյուսիսից՝ Մոկք և Վասպուրական, արևելքից՝ Նոր Շիրական նահանգներին։ Աղբյուրներում Կորճայքը հաճախ իր ամենաընդարձակ գավառի՝ Կորդուքի անունով կոչվել է «Կորդվաց աշխարհ»։
Արտաշես Ա–ի օրոք(մթա 189-160) հայկական հողերի վերամիավորումից հետո Կորճայքը մտել է Մեծ Հայքի մեջ, Արշակունիների ժամանակ եղել Մեծ Հայքի չորս բդեշխություններից կամ սահմանակալ զորաթևերից մեկը, որի բդեշխը, ըստ Ագաթանգեղոսի, կոչվել է «Երկրորդ սահմանակալն յԱսորեստանեայց կողմանէն»։ Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև Մեծ Հայքի 387 թ. բաժանումից հետո Կորճայքը անջատվել է՝ դառնալով նրանց միջև կռվախնձոր։ V-VI դդ Սասանյան Իրանը Կորճայքը միացրել է Ադիաբենե–Հեդայաբին և մտցրել Խորավարան քուստակի մեջ։ Սակայն այդ վարչաքաղաքական բաժանումը չի խոչընդոտել Կորճայքի և կենտրոնական Հայաստանի ազգային միասնությանը, տնտեսական և մշակութային սերտ կապերին, մանավանդ, որ Կորճայքը կրոնա–եկեղեցական առումով մնում էր Հայոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանության ներքո։ Այդ դարերում հայերի կողքին Կորճայքում հաստատվել էին զգալի թվով ասորական, հատկապես՝ նեստորական համայնքներ։ Արաբական տիրապետության ժամանակ Կորճայքի զգալի մասը մտել է Զազիրա կուսակալության մեջ։ IXդ. Տմորիքի հյուսիսային մասը՝ Ալկի կամ Ալկեքար ամրոցով, և Մեծ Զավի հովտի գավառները՝ Ջլմար, Սրինգ և Ագարակ ամրոցներով, մտնում են Վասպուրականի Արծրունյաց իշխանության կազմում։
Սելջուկյան նվաճումների ժամանակ Կորճայքի հարավային շրջաններում գերիշխող են դառնում քրդական վաչկատուն ցեղերը։ Որոշ ուսումնասիրություներ «քուրդ» անվան ծագումը կապում են «Կորճայք» կամ «Կորդուք» անունների հետ։ Այլ ուսումնասիրողներ մերժում են այդ ենթադրությունները՝ պատճառաբանելով, որ հասարակական զարգացման համեմատաբար ցածր մակարդակում ապրող վաչկապուն ու խաշնարած քրդերը ցեղակցական որևէ կապ չունեն բարձր քաղաքակրթության հասած, երկրագործ կորճայեցիների կամ կորդվացիների հետ։ Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Կորճայքը մտնում է Վանի փաշայության՝ Հեքյարի սանջակի, իսկ նրա Կորդուք գավառը՝ Դիարբեքիրի վիլայեթի մեջ։ 1915–ի Մեծ եղեռնի ժամանակ՝ հայերի ու ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորճայքը հիմնականում դարձավ քրդաբնակ։

Комментариев нет:

Отправить комментарий